211652_close_icon
views-count1207 դիտում article-date 16:59 26-04-2023

Սի Ծինփինը հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ և հատուկ ներկայացուցիչ կուղարկի Ուկրաինա

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Չինաստանն Ուկրաինա կուղարկի հատուկ ներկայացուցչի, որը բանակցություններ կվարի բոլոր կողմերի հետ ռազմական հակամարտության կարգավորման շուրջ:

Սա երկու երկրների ղեկավարների առաջին զրույցն է 2022 թվականի փետրվարից ի վեր։ Վլադիմիր Զելենսկին Twitter-ում գրել է, որ իր զրույցը Սի Ծինփինի հետ «երկար եւ բովանդակալից էր»: Ուկրաինայի նախագահն ակնկալում է, որ դա «հզոր խթան կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանը»։

Ծինփինի խոսքով՝ Չինաստանը միշտ կողմ է եղել ուկրաինական ճգնաժամում խաղաղության հաստատմանը։ Նա նշել է, որ ՉԺՀ-ի հիմնական դիրքորոշումը բանակցություններին եւ խաղաղության հաստատմանն աջակցելն է։

Նմանատիպ նյութեր