1048 դիտում
15:18 27-04-2023
ՄԻՊ-ը փորձելու է առաջին իսկ հնարավորության դեպքում այցելել Արցախ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փորձում է գտնել հնարավոր տարբերակներ՝ Արցախ այցելելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մանասյանն այս մասին ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ դնելուն, Արցախի 120 հազար քաղաքացիներին ամիսներ շարունակ շրջափակման մեջ պահելու խնդրին:
Թեև մարդու իրավունքների պաշտպանութան խնդիրները բարձրաձայնելն ամենակարևորներից է, բայց ՄԻՊ-ը շատ կարևորեց նաև քաղաքական և այլ բնագավառների տեսանկյունից էլ հարցերին լուծում տալը: ՄԻՊ-ն այդ մանդատը չունի, սակայն նաև Հայաստանի գործընկերների հետ անընդհատ կապի մեջ է, փորձում է նրանց հետ էլ քննարկել այն հնարավոր տարբերակները, որոնք կարող են տանել հարցի լուծմանը: Հայաստանի ՄԻՊ-ը վստահեցնում է, որ ամենօրյա կապի մեջ է Արցախի ՄԻՊ-ի հետ:
Անդրադառնալով հարցին, թե ինքը որպես ՄԻՊ փորձելո՞ւ է այցելել Արցախ՝ նա ասաց. «Ես, բնականաբար, առաջին իսկ հնարավորության դեպքում փորձելու եմ պարտադիր Արցախ այցելել: Կարծում եմ՝ շատ կարևոր է նաև ցույց տալ մարդու իրավունքների ոլորտի այն խնդիրները, որոնք այնտեղ առկա են: Բնականաբար, մենք նաև պետք է արտաքին քաղաքական և այլ հնարավորությունները հաշվի առնենք: Ես այս պահին փորձում եմ գտնել հնարավոր տարբերակներ՝ իմ այդ ցանկությունն ի կատար ածելու համար»:

Նմանատիպ նյութեր
37100 դիտում
17:47 27-09-2020
Սուրիկ Խաչատրյան. Առաջին հնարավորության դեպքում ես էլ եմ միանալու ձեզ
20889 դիտում
19:05 24-12-2016
Ցրտահարումից խուսափելու համար խորհուրդ է տրվում հնարավորության դեպքում մնալ տանը կամ տաքացվող վայրում
Այս բաժնից
667 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան
658 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար