99406 դիտում
17:48 27-04-2023
Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում․ ճակատ-ճակատի բախվել են Mercedes Sprinter-ն ու Opel-ը․ մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա․ ժամանել է Տավուշի մարզի ոստիկանապետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 11 կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Mercedes Sprinter և Opel մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության Տավուշի մարզի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ;
Մահացածին, ով Opel-ի վարորդն է, ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու Ոստիկանության Իջևանի բաժնի պետ Բագրատ Գիշյանը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են Տավուշի մարզի պարեկները, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա։
Վթարի մասին Ոստիկանության Տավուշի մարզային վարչությունից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետի և 2 հատկապես կարևոր գործերով ավագ քննիչների գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են Mercedes Sprinter-ի վարորդի և Opel-ի մահացած վարորդի ինքնությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 121+
121+