808 դիտում
11:08 28-04-2023
Կտրոնային համակարգի ապրանքները ձեռք են բերվում պետության կողմից ու կազմակերպմամբ, իսկ զբաղվածություն ունեցող քաղաքացիներին իրացվում են աշխատավայրերում կամ դրանց մոտակայքում․ ԱՀ պետնախարար
Ինչպես հայտարարել էինք ավելի վաղ, արդեն երրորդ օրն է, կտրոնային համակարգով նախատեսված ապրանքների զգալի մասը ձեռք է բերվում և մանրածախ վաճառքի կետերին իրացվում է պետության կողմից և կազմակերպմամբ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեր Ներսիսյանը։
«Այդ ոլորտում ձևավորված մոտեցումների վերանայման արդյունքները արդեն դրական են գնահատվում մեր քաղաքացիների կողմից, բնակչությանը իրացվում է բարձր որակի ապրանք՝ ողջամիտ գներով:
Հաշվի առնելով, որ պետական և մասնավոր հատվածում ներգրավված մեր քաղաքացիները աշխատանքային զբաղվածության պատճառով մեծ դժվարությամբ էին կարողանում օգտվել կտրոնային համակարգով նախատեսված ապրանքներից, երեկվանից հիշյալ անձանց անհրաժեշտ մթերքներն իրացվում են աշխատավայրերում՝ շրջիկ մեքենաների միջոցով կամ դրանց մոտ գտնվող խանութներում, որպիսի գործընթացը կրելու է շարունակական բնույթ»:

Նմանատիպ նյութեր
1231 դիտում
22:10 21-03-2023
Ամեն ծրագիր քննարկելիս՝ ի հայտ են բերվում պետության կողմից անարդյունավետ սուբսիդավորման դեպքեր. ԱՀ պետնախարար
965 դիտում
16:47 09-01-2023
Արցախի օպերատիվ շտաբի նիստում քննարկվել են կտրոնային համակարգի ներդրման մեխանիզմները
Այս բաժնից
1087 դիտում
22:23 20-12-2024
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններում գործելու է հերթապահություն
655 դիտում
22:03 20-12-2024
Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղությամբ զարգանում է հաջողությամբ. Մհեր Գրիգորյան
940 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը