211652_close_icon
views-count757 դիտում article-date 18:58 28-04-2023

Գրիգոր Մինասյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է իրավական փոխօգնության ու դատապարտյալների հանձնմանն ուղղված հարցերը

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և հյուպատոսական ծառայության ղեկավար, խորհրդական Ռաշիդ Աթաևին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու պետությունների արդարադատության համակարգերի միջև առկա համագործակցությունն ու դրա հեռանկարները, ԱՊՀ անդամ-պետությունների քրեակատարողական ծառայությունների միջև փոխգործակցությունը և կադրերի պատրաստմանն ուղղված համատեղ քայլերը:

Միաժամանակ, քննարկվել են նաև իրավական փոխօգնությանն ու դատապարտյալների հանձնմանն ուղղված հարցեր:

Նախարար Գրիգոր Մինասյանը բարձր է գնահատել հայ-ռուսական արդյունավետ աշխատանքը՝ միջազգային իրավական համագործակցության և իրավական փոխօգնության ոլորտներում:
Անդրադարձ է կատարվել նաև մայիս ամսին Սանկտ-Պետերբուրգում կայանալիք իրավական 11-րդ ֆորումի՝ հայկական պատվիրակությանն առնչվող հարցերին:

Կողմերը քննարկել են հետագա համագործակցության հեռանկարները՝ նախանշելով փոխգործակցության նոր ուղիներ:

 

Նմանատիպ նյութեր