1168 դիտում
19:12 28-04-2023
Կայացել է Հայ-ղազախական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստը
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ, առևտրի և ինտեգրման նախարար Սերիկ Ժումանգարինի համանախագահությամբ Երևանում կայացել է Հայ-ղազախական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստը:
Նիստի սկզբում ՀՀ փոխվարչապետը, ողջունելով նիստի մասնակիցներին, անդրադարձել է երկու երկրների միջև ձևավորված համագործակցությանը, ընդգծել է միջկառավարական հանձնաժողովի դերը Հայաստանի և Ղազախստանի հարաբերությունների զարգացման գործում:
«Կարծում ենք՝ հանձնաժողովը պետք է խթանի նաև առավել բարենպաստ և կանխատեսելի բիզնես միջավայրի ստեղծումը՝ ուղղված արտահանման-ներմուծման շղթաների կառուցման ավելի դիվերսիֆիկացված ուղիներով առևտրի ծավալների ավելացմանը»,-նշել է Մհեր Գրիգորյանը։
ՀՀ փոխվարչապետը իր խոսքում ընդգծել է նաև.
«Հայկական կողմը շահագրգռված է Աստանայում ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնաճյուղ հիմնելու հարցում և պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Ղազախստանի գործընկերներին այս ուղղությամբ»։
Հայ-ղազախական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահները երկուստեք կարևորել են երկու երկրների բիզնես շրջանակների միջև շփումները և այդ համատեքստում ընդգծել ապրիլի 25-ին առցանց ձևաչափով կայացած բիզնես ֆորումի կարևորությունը:
ՂՀ փոխվարչապետ Սերիկ Ժումանգարինը նշել է.
«Ղազախստանը համագործակցության հնարավորություններ է տեսնում գրեթե բոլոր ոլորտներում և պատրաստ է հայ սպառողին առաջարկել 266,9 մլն դոլար արժողությամբ 100 վերամշակված ապրանք: Մի քանի օր առաջ կայացել է առցանց ձևաչափով բիզնես ֆորում, որին մասնակցել են Ղազախստանի և Հայաստանի շուրջ 50 խոշոր ձեռներեցներ, ազգային հոլդինգների և գործարար շրջանակների ներկայացուցիչներ: Ղազախստանի ապրանքների և ծառայությունների արտադրողները շահագրգռված են հայկական կողմի հետ գործարար կապերի հաստատմամբ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են երկաթուղիների և ավտոճանապարհների կառուցումը, ջեռուցման ցանցերի արդիականացումը, քաղաքային տրանսպորտի ենթակառուցվածքների թարմացումը և սննդի արդյունաբերությունը»:
Նիստի ավարտին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է.
«Վստահ եմ, որ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունները հաջողությամբ կիրականացվեն ապագայում և նոր որակ ու դինամիկա կհաղորդեն հայ-ղազախական հարաբերություններին»։
Միջկառավարական հանձնաժողովի համանախագահների կողմից նիստի ավարտին ստորագրվել է արձանագրություն:

Նմանատիպ նյութեր
4487 դիտում
21:30 27-09-2017
Երևանում կայացել է հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստը
Այս բաժնից
742 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
763 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»