211652_close_icon
views-count20410 դիտում article-date 12:53 30-04-2023

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում․ Պռոշյան գյուղում ինքնազգացողությունը վատացած կնոջն առաջինն օգնության են հասել մի խումբ երիտասարդներ, ապա՝ օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկները․ վիրավորը տեղափոխվեց հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Պռոշյան գյուղի վարչական տարածքում մի խումբ երիտասարդներ նկատել են, որ խանութներից մեկի մոտ կին է ընկած, ով գլխի հատվածում վնասվածք է ունեցել, և առկա է արնահոսություն։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երիտասարդները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերում կնոջը, ապա ահազանգում Երևանի 1-03 շտապօգնություն։

Օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը անհրաժեշտ օգնություն են ցուցաբերում, կնոջ գլխի հատվածում կատարում վերքի մշակման աշխատանքներ, վիրակապում, ապա քաղաքացիների օգնությամբ վիրավորին պատգարակով մոտեցնում են շտապօգնության ավտոմեքենային, որն էլ տեղափոխում է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր