211652_close_icon
views-count835 դիտում article-date 11:20 01-05-2023

Թուրքիան Սիրիայում սպանել է «Իսլամական պետության» առաջնորդին. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրի հետախուզական ծառայությունները Սիրիայում սպանել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդին:

Ինչպես գրում է cnn.com-ը, նա մանրամասնել է, որ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը տևական ժամանակ հետևել է Աբու ալ Հուսեին ալ Հուսեինի Ալ Քուրշիին:

Էրդողանի խոսքով՝ ԻՊ առաջնորդը սպանվել է շաբաթ օրը:

Ալ-Քուրշին ԻՊ-ի առաջնորդ է ճանաչվել իր նախորդի՝ Աբու ալ Հասան ալ Հաշմի ալ Կուրայշիի մահից հետո. վերջինս սպանվել էր անցյալ տարվա հոկտեմբերին Սիրիայում:

Նմանատիպ նյութեր