211652_close_icon
views-count808 դիտում article-date 14:51 01-05-2023

Միասնաբար ունենալու ենք արժանապատիվ պետություն, որտեղ ապրում և արարում են արժանապատիվ քաղաքացիներ․ Մանե Թանդիլյան

Պատմականորեն հայ ժողովուրդը կրթությունը և աշխատանքը համարում է մարդու, ընտանիքի կայացման հարցում կարևորագույն գործոններից և անում է առավելագույնը ունենալու լավ կրթություն, լավ աշխատանք։ Մայիսի 1-ի առթիվ ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է արել «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը:

«Թեև այսօր պետությունը հեռու է որակյալ կրթություն և աշխատանք ապահովելու գործում ցանկալի արդյունք ներդնելուց, սակայն մեզանից յուրաքանչյուրը իր անհատական ջանքի շնորհիվ փորձում է ապահովել իր և իր ընտանիքի բարեկեցությունը։

Միևնույն ժամանակ, մեր հայրենիքի առջև ծառացած մարտահրավերները, մեզ այլ ճանապարհ չեն տալիս, քան ունենալ հզոր պետություն, որտեղ յուրաքանչյուրի անհատական պատասխանվությունը հանուն հայրենիքի պետք է ապահովել նաև անդադար աշխատելով։ Աշխատանք,  որը կստեղծի արդյունք ոչ միայն անհատի ու ընտանիքի, այլ նաև, և առաջին հերթին պետության համար։

Հզոր պետություն ստեղծելու գործում հավաքական պատասխանատվությունն ու աշխատանքը տալու է իր արդյունքը, և մենք միասնաբար ունենալու ենք արժանապատիվ պետություն, որտեղ ապրում և արարում են արժանապատիվ քաղաքացիներ»,- գրել է Թանդիլյանը:

Նմանատիպ նյութեր