46091 դիտում
16:42 01-05-2023
Դանակահարություն Գեղարքունիքի մարզում․ մայրը հայտնել էր, որ անչափահաս տղան տանը վայր է ընկել և ստացել վնասվածք․ ոստիկանները տաք հետքերով պարզեցին իրականությունը և հայտնաբերեցին հանցագործության գործիք՝ դանակը
Երեկ՝ ապրիլի 30-ին, դանակահարություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։40-ի սահմաններում «Մարտունի» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի շրջանի ծակած-կտրած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանն ու Ոստիկանության Մարտունու բաժնի պետ Ստեփան Հակոբյանը։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Քոչար Քոչարյանի և ավագ քննիչ Մարգարյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 16-ամյա Ս․Հ․-ն է։ Վերջինիս մայրը հիվանդանոցում, ապա այնտեղ ժամանած ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ երեխան վնասվածքը ստացել է իրենց տանը վայր ընկնելու հետևանքով։
Կարճ ժամանակում Ոստիկանության Մարտունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ, պարզել են, որ տղայի մայրը ստել է։ Եվ իրականությունն այն է, որ նույն օրը, ժամը 19։30-ի սահմաններում իրենց գյուղի տանը, խոհանոցում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել վիրավորի և նրա 18-ամյա եղբոր միջև, ով խոհանոցի կահույքի վրայից վերցրել է դանակը պահել աջ ձեռքում և քաշքշուկի ժամանակ մեկ անգամ հարվածել է։
Արդեն դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են հանցագործության գործիք՝ դանակը։
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վայր է ժամանել նաև Գեղարքունիքի մարզի ավագ դատախազ Մարտոյանը։
Կասկածյալը Ոստիկանության Մարտունու բաժնից ներկայացվել է Մարտունու քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։