571 դիտում
16:38 02-05-2023
Շուտով Հայաստան կժամանի Արգենտինայի Սենատի Արգենտինա-Հայաստան բարեկամության խումբը
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մայիսի 2-ին հանդիպել է ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիանո Վերգարայի հետ եւ բարձր գնահատել երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-արգենտինական հարաբերությունների ներկա մակարդակը: Տեղեկացնում է ՀՀ ԱԺ-ն:
«Մեզ համար Արգենտինան բարեկամ երկիր է. երկկողմ կապերի զարգացման գործում մեծ է Արգենտինայում ապրող մեծաթիվ հայ համայնքի դերակատարությունը»,- ընդգծել է հանձնաժողովի նախագահը:
Խոսելով միջխորհրդարանական հարաբերությունների մասին` Սարգիս Խանդանյանն արժեւորել է Արգենտինայի Սենատի, Պատգամավորների պալատի եւ Հայաստանի Ազգային ժողովի բարեկամական խմբերի սերտ աշխատանքը:
Հանձնաժողովի նախագահը կարեւորել է առեւտրի, զբոսաշրջության, գյուղատնտեսության եւ մի շարք այլ ոլորտներում փոխգործակցությունը:
Սարգիս Խանդանյանը դեսպանին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային իրավիճակը, անդրադարձել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը:
Դեսպանն ընդգծել է, որ երկու երկրների միջեւ կապերը խորն են: Ըստ Մարիանո Վերգարայի` Արգենտինայում հասարակությունը մտահոգված է Լաչինի միջանցքի շրջափակման հարցով:
Նշվել է, որ շուտով Հայաստան կժամանի Սենատի Արգենտինա-Հայաստան բարեկամության խումբը:

Նմանատիպ նյութեր
954 դիտում
20:52 22-09-2014
ԱԳ նախարարի տեղակալն ընդունեց Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահին
1657 դիտում
20:10 12-09-2018
Նախագահ Սարգսյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակությանը
2210 դիտում
15:06 13-09-2018
Վարչապետն ընդունել է Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամներին