20329 դիտում
23:01 02-05-2023
Ավտովթար՝ Շիրակի մարզում. Գյումրիում բախվել են Dodge-ը, Mercedes CLS 550-ը և «99»-ը . կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ մայիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ և Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 31-ամյա Ռոբերտ Ս.-ի վարած Dodge մակնիշի, 23-ամյա Արթուր Պ.-ի վարած Mercedes CLS 550 մակնիշի և 23-ամյա Հայկ Թ.-ի վարած ՎԱԶ 21099 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հայկ Թ.-ն, նրա ուղևոր՝ Շիրակի մարզի բնակիչ 31-ամյա Հովհաննես Պ.-ն և Dodge-ի ուղևոր՝ Շիրակի մարզի բնակիչ 34-ամյա Կառլեն Չ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 4-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները արգելափակված Dodge ավտոմեքենայի միջից դուրս են բերել վիրավորին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը:
Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Էդգար Մարգարյանն ու կրտսեր պարեկ Տիգրան Սաֆարյանը:
Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Կումայրիի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Մանասյանի գլխավորությամբ:
Տեղում աշխատել է նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը՝ օրվա պատասխանատու հերթպահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով Շիրակի մարզային Քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ:
Լուսանկարները ու տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 118+
118+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2737 դիտում
16:19 30-06-2014
Mercedes-Benz CLS 550. գեղեցկությունը սահմաններ չունի