211652_close_icon
views-count592 դիտում article-date 18:08 03-05-2023

Նարեկ Մկրտչյանը մեկնում է Աբու Դաբի. կմասնակցի «AIM 2023» ներդրումային համաժողովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մայիսի 8-10-ը գործուղվում է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ Աբու Դաբի։ Նախարարը Աբու Դաբիում կմասնակցի «AIM 2023» ամենամյա ներդրումային համաժողովին։

Նշենք, որ AIM-ը առաջատար ներդրումային համաժողով է, որը միավորում է ներդրողներին, ձեռներեցներին և պետական կառույցների ներկայացուցիչներին ամբողջ աշխարհից: Այն ամեն տարի անցկացվում է Արաբական Միացյալ Էմիրություններում։ Սա մի հարթակ է տարբեր ոլորտներում ներդրումների վերջին միտումների և հնարավորությունների բաց քննարկման, գաղափարների փոխանակման, նոր գործընկերության հաստատման համար: Այն նպատակ ունի խթանել նորարարությունն ու տնտեսական աճն ամբողջ աշխարհում:

Նմանատիպ նյութեր