211652_close_icon
views-count18152 դիտում article-date 22:22 04-05-2023

Ավտովթար` Սյունիքի մարզում. Mitsubishi Pajero-ն մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է ձորում. վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մայիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 23:40-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 35-ամյա Ժորա Բ.-ին, իր վարած Mitsubishi Pajero IO մակնիշի ավտոմեքենայով, Գորիս - Կապան ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով դեպի ճանապարհի աջակողմյան հատված՝ հայտնվել ձորում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ժորա Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Գորիսի թիվ 55 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

Օպերատիվ է գործել նաև Գորիսի հիվանդանոցի շտապօգնության  բժիշկների հերթապահ խումբը:
Վարորդին ձորից դուրս են բերել փրկարարները և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով տեղում  քննչական աշխատանքները ղեկավարող Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնի քննիչ Մկրտչյանի որոշմամբ նախաձեռնվել է վարույթ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան հատուկ տեխնիկայով դուրս է բերվել ձորից և տեղափոխվել ոստիկանության Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր