211652_close_icon
views-count12304 դիտում article-date 23:00 04-05-2023

Լոռու մարզի Վանաձոր քաղաքի թիվ 32 նախադպրոցական ուսումնական հաստատությունում միջին խմբի երեխաներն օրը վերածեցին մայրության տոնի ու գարնանամուտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Լոռու մարզի Վանաձոր քաղաքի թիվ 32 նախադպրոցական ուսումնական հաստատությունում լավագույն ավանդույթները շարունակվում են: Երեխաների համար գրեթե ամեն օր մայրության ու գեղեցկության տոն է: Օրեր առաջ հերթական տոնական միջոցառումը տեղի ունեցավ, որը նվիրված էր գարնանն ու մայրերին: 

Երեխաները կենդանի կատարմամբ հանդես եկան իրենց ծնողների և հյուրերի առաջ: Դաստիարակներ Թամարա Նիկողոսյանի, Սուսաննա Փահլևանյանի գլխավորությամբ, միջին խմբի երեխաները տոնական հանդեսը վերածել էին մի իսկական տոնի: Գարնանային ծաղիկների հանդերձանքով երեխաները ներկայացրեցին ու փոխանցեցին գարնան շունչը: 

Հուզիչ էր տնօրեն Անուշ Պապոյանի խոսքը, ով նաև շնորհակալություն հայտնեց դաստիարակներին, ովքեր ՆՈՒՀ-ում օրը վերածեցին գարնանամուտի, իսկ երեխաներն էլ իրենց արտասանած ոտանավորներով զարմացրեցին ո՛չ միայն իրենց ծնողներին, այլև հյուրերին: 

Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 100+
100+

Նմանատիպ նյութեր