211652_close_icon
views-count715 դիտում article-date 13:30 05-05-2023

Չինաստանի արտգործնախարարը Լավրովին հայտնել է ուկրաինական ճգնաժամը ՌԴ-ի հետ կարգավորելու պատրաստակամության մասին

Չինաստանը պատրաստակամ է իրական ներդրում ունենալ Ռուսաստանի հետ փոխգործակցության միջոցով ուկրաինական ճգնաժամի կարգավորման գործում: Նման հայտարարություն է արել Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանն իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ Գոա նահանգում կայացած հանդիպման ժամանակ: Գրում են ռուսական լրատվամիջոցները:

«Չինաստանը հաստատակամորեն կաջակցի խաղաղ բանակցությունների առաջխաղացմանը: Մենք պատրաստ ենք Ռուսաստանի հետ շփումների և համակարգման միջոցով իրական ներդրում ունենալ ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորման գործում», - Ցին Գանի խոսքը մեջբերում է Չինաստանի ԱԳՆ-ն:

Նմանատիպ նյութեր