211652_close_icon
views-count895 դիտում article-date 18:25 06-05-2023

Թեհրանում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը

Ապրիլի 28-ին Թեհրանի ՀՄՄ «Րաֆֆի» համալիրի «Մասիս» սրահում տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված միջոցառում: Միջոցառմանը ներկա էին Թեհրանի ազգային իշխանության, ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության, Հայ Մշակութային Հասարակական Ֆորումի և Ս․ Մարիամ Աստվածածին Բարեգործական կենտրոնի վարչության, եկեղեցական խորհրդի, մի շարք հայկական միությունների ներկայացուցիչներ և հոծ բազմություն։ Տեղեկանում ենք Իրանում ՀՀ դեսպանությունից։ 

Միջոցառումը հագեցած էր ասմունքով, երգով, պարով և երաժշտական գեղեցիկ կատարումներով: Ելույթ ունեցան Միության «Մեղեդի» երգչախումբը, «Գարուն» պարախումբը և «Պարիսպ» նվագախումբը»:

Միջոցառման ավարտին ելույթով հանդես եկավ ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության խորհրդական Սերգեյ Գրիգորյանը։

Նմանատիպ նյութեր