211652_close_icon
views-count817 դիտում article-date 21:40 22-04-2024

Ամստերդամում քաղաքապետի և պատգամավորների մասնակցությամբ ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Ամստերդամում ապրիլի 21-ին Հայոց եղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Նիդերլանդներում Հայաստանի դեսպանությունից, արարողությանը ելույթներով հանդես են եկել Նիդերլանդներում ՀՀ դեսպան Վիկտոր Բիյագովը, Ամստերդամի քաղաքապետ Ֆեմկե Հալսեման, Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորներ Դոն Սեդերը, Կարոլին ֆան դեր Պլասը և Ամստերդամի հայ համայնքի ներկայացուցիչներ։

Ըստ աղբյուրի՝ դեսպան Բիյագովն իր ելույթում վերստին ընդգծել է Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հրամայականը՝ երախտագիտությամբ նշելով Նիդերլանանդերի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը։

Դեսպանն ընդգծել է, որ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման և դատապարտման ճանապարհին անհրաժեշտ է համախմբել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների առաջամարտիկ բոլոր պետությունների ջանքերը՝ բացառելու համար նման ոճրագործությունների կրկնությունը։

Նմանատիպ նյութեր