211652_close_icon
views-count961 դիտում article-date 16:08 07-05-2023

Տավուշեցուն այսօր մտահոգում է հատկապես մի քանի գյուղերի՝ այսպես կոչված «անկլավների» հանձնման շուրջ տարվող խոսակցությունները. ԱԺ պատգամավոր

Տավուշեցուն այսօր մտահոգում է հատկապես մի քանի գյուղերի՝ այսպես կոչված «անկլավների» հանձնման շուրջ տարվող խոսակցությունները։

Ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը․

«Երեկ «Հայաստան» խմբակցության գործընկերներ Սեյրան Օհանյանի, Քրիստինե Վարդանյանի և Արգիշտի Գևորգյանի  հետ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում էինք։

Հարգանքի տուրք մատուցեցինք 1991 թ․ մայիսի 6-ին զոհված ոստիկանների հիշատակին։

Այնուհետև այցելեցինք Զորական, Կողբ և Դեղձավան համայնքներ։

Դեղձավանի անջրդի հողակտորների և ոռոգելի ջրի խնդրի մասին բարձրաձայնել և պատկան մարմիններին դիմել եմ բազմիցս։

Երեկ մեկ անգամ ևս ուսումնասիրեցինք և արձանագրեցինք խնդիրը։

Զրուցեցինք նշված համայնքների բնակիչների հետ, լսեցինք նրանց խնդիրներն ու առաջարկները։

Տավուշեցուն այսօր մտահոգում է հատկապես մի քանի գյուղերի՝ այսպես կոչված «անկլավների» հանձնման շուրջ տարվող խոսակցությունները։

Հարցի շուրջ մենք ևս հայտնեցինք մեր տեսակետը։

Այս և այլ հիմնահարցերի առավել մանրամասն կանդրադառնամ իմ առաջիկա հրապարակումներում»,-գրել է Դանիելյանը։

Նմանատիպ նյութեր