16930 դիտում
20:07 07-05-2023
Ավտովթար Տավուշի մարզում. բախվել են Ford Transit-ն ու Vaz 2107-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:
Ժամը 19:20-ի սահմաններում Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 12 կմ հատվածում բախվել են Ford Transit և Vaz 2107 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզի թիվ 62 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաեւ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության քննիչները: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ:
Պարեկային ծառայությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+