211652_close_icon
views-count751 դիտում article-date 11:29 08-05-2023

Ժաննա Անդրեասյանը Լոնդոնում մասնակցում է կրթության համաշխարհային համաժողովին. նա հանդես կգա ելույթով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և  նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը եռօրյա այցով մեկնել են Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն՝ Լոնդոն` մասնակցելու կրթության համաշխարհային համաժողովին: Հայտնում է ԿԳՄՍՆ-ն։

Կրթության համաշխարհային համաժողովն այս տարի անցկացվում է «Ուսուցման մշակույթի զարգացում․ ավելի լավ և կայուն կրթություն ձևավորելու նպատակով ուսուցման մշակույթի զարգացում, ճկունություն, և խթանում» խորագրի ներքո և համախմբում է ավելի քան 118 երկրների կրթության ոլորտի ղեկավարների: Յուրաքանչյուր տարի անցկացվող համաժողովում նախարարները, նրանց տեղակալներն ու կրթության համակարգի պատասխանատուներն ամբողջ աշխարհից քննարկում են կրթության հիմնական խնդիրները՝ ներկայացնելով դրանց լուծման հնարավորությունները և ձեռքբերված հաջողությունների մասին փորձը:

ՀՀ ԿԳՄՍ Ժաննա Անդրեասյանը համաժողովի «Ի՞նչ քայլեր կարող ենք կամ պետք է ձեռնարկենք կրթության ոլորտում առաջնորդություն զարգացնելու համար՝ յուրաքանչյուր մակարդակում: Ղեկավարության ո՞ր տեսակներն են լավագույնս աշխատում» խորագրով նիստին հանդես կգա ելույթով:

Համաշխարհային կրթական համաժողովին մասնակցելու է, ընդհանուր առմամբ, շուրջ 1000  պատվիրակ:

Համաժողովի շրջանակում ներկայացվելու են ազգային մակարդակներում հանրակրթության, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտներում հիմնական ձեռքբերումները, ինչպես նաև անդրադարձ է կատարվելու կրթության հիմնական բաղադրիչներին՝ ուսուցման վաղ տարիքից հմտությունների զարգացումը և տեխնոլոգիաների ներդրումը խթանելու նպատակով։

ՀՀ ԿԳՄՍ նախարարը Լոնդոնում  կունենա նաև երկկողմ հանդիպումներ Մեծ Բրիտանիայի  և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Դպրոցների հարցերով պետնախարար Նիկ Գիբի (Nick Gibb, Minister of State for Schools) և Դպրոցական համակարգի և ուսանողների ֆինանսավորման նախարար Բարոնուհի Բարանի հետ (Baroness Barran, Minister for the School System and Student Finance):

ԿԳՄՍ նախարարն այցելելու է նաև Միացյալ Թագավորության Բրիտանական թանգարան՝ դիտելու «Շքեղություն և ուժ․ Պարսկաստանից Հունաստան» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են նաև Հայաստանի պատմության թանգարանի և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի բացառիկ ցուցանմուշները:

Նմանատիպ նյութեր