895 դիտում
19:08 21-05-2024
Ժաննա Անդրեասյանը Կրթության համաշխարհային համաժողովի շրջանակում հանդես է եկել զեկույցով
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Լոնդոնում ընթացող Կրթության համաշխարհային համաժողովի շրջանակում հանդես է եկել զեկույցով՝ ներկայացնելով ՀՀ կրթական համակարգի բարեփոխումներն ու գրանցված արդյունքները:
Նշելով, որ անընդհատ փոփոխվող աշխարհում կրթության դերը և ազդեցությունը մնում են անկրկնելի՝ որպես կայուն զարգացման և ներառական աճի հիմնաքար, նախարարն իր զեկույցում ներկայացրել է ՀՀ կրթության՝ մինչև 2030թ. զարգացման պետական ծրագրի առաջնահերթությունները:
«Վերջնական նպատակն արդյունավետ և միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգի ձևավորումն է՝ հիմնված ազգային և համաշխարհային արժեքների վրա, որը յուրաքանչյուրին կյանքի բոլոր փուլերում հնարավորություն կտա ստանալ որակյալ կրթություն՝ ըստ իր կարիքների և կարողությունների, և հանրայնացնել կրթությունը որպես հանրային բարիք՝ ապահովելով կրթության բոլոր շահառուների մրցունակ մասնագիտական պատրաստվածությունը»,- նշել է ԿԳՄՍ նախարարը:
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ՀՀ կրթական համակարգում մինչև 2030 թվականը ռազմավարական երեք ուղղություններ են նախանշվել՝ համընդհանուր, ներառական, ուսանողակենտրոն և մասնակցային կրթական միջավայրի ստեղծում, կրթության արդյունավետության բարձրացում, կրթական ծառայությունների և ապրանքների միջազգայնացում և արտահանում:
Անդրադառնալով մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ ոլորտում նոր մարտահրավերները նպատակաուղղված են Հայաստանում գիտելիքահեն տնտեսության ձևավորմանը՝ զարգացման հիմնական նախապայման դիտարկելով բարձր տեխնոլոգիաների խթանումը:
Նախարարը ներկայացրել է նաև մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում մեկնարկած մի շարք ծրագրային նախաձեռնություններ:
«Ընթացող բարեփոխումներով նախատեսված է աշխատանքի վրա հիմնված ուսուցման /դուալ կրթության/ մոդելների զարգացում և ընդլայնում, ՄԿՈՒ համակարգի ծրագրերի որակի բարելավում, ինչպես նաև օրենսդրական շրջանակի իրավական կարգավորման մեխանիզմների ապահովում՝ ներառյալ ֆինանսավորման մեխանիզմները: 2023 թվականի դրությամբ դուալ կրթության մոդելը ներդրվել է Հայաստանի 20 ՄԿՈՒ հաստատություններում՝ շուրջ 24 մասնագիտությունների համար՝ գյուղատնտեսություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, գինեգործություն, զբոսաշրջություն, ճշգրիտ ինժեներություն, լոգիստիկա և այլն»,- ներկայացրել է ԿԳՄՍ նախարարը:
Տեղեկացնելով, որ մշակվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ առաջարկվում է աշխատանքի վրա հիմնված ուսուցման համակարգի ինստիտուցիոնալացում, սոցիալական գործընկերների ներգրավմամբ կրթության կառավարման և կազմակերպման նոր մոդելի ներդրում, կրթական ծրագրերի ընդհանուր բովանդակության և պահանջների վերանայում, ֆինանսավորման համակարգի փոփոխություն, ձեռնարկատիրական գործունեության խթանում և այլն:
Բարեփոխումների համատեքստում նախատեսվում է նաև վարչական և մանկավարժական անձնակազմերի մասնագիտական զարգացման և խրախուսման փոխկապակցված համակարգի ներդրում՝ նախատեսելով վերապատրաստում, սերտիֆիկացում, կատեգորիաների և կոչումների շնորհում, ՄԿՈՒ համակարգի ուսանողների և ուսուցիչների իրավունքների և պարտականությունների կարգավորում:
«Մասնագիտական կրթություն ստանալու հավասար հնարավորությունների ապահովումը բարեփոխումների հատուկ ուղղություն է՝ համընդհանուր ներառման ապահովման միջոցով: Համընդհանուր ներառական և ուսանողակենտրոն կրթական միջավայրի ստեղծումը պահանջում է բարդ գործընթացների կազմակերպում, որոնց շրջանակում հնարավոր կլինի ապահովել ՄԿՈՒ և ակադեմիական կրթական ծրագրերի ու մասնագիտությունների վերանայում՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան:
Մասնագիտական և ակադեմիական ուսուցման հավասարակշռման կայուն համակարգերի ստեղծումը՝ ըստ աշխատաշուկայի կարիքների, ներառում է մի շարք ոլորտների արդյունավետ համագործակցություն, այդ թվում՝ առաջնահերթ ոլորտներում համատեղ կրթական ծրագրերի մշակում: Կարևոր գործընթացներից են ուսուցման ակադեմիական կրեդիտների ճանաչումը, որը կբարձրացնի շրջանավարտների մրցունակությունը, աշխատանքի վրա հիմնված ուսուցման լրացուցիչ մեխանիզմների ստեղծումը, որը ուսանողներին թույլ կտա ավելի լավ պատրաստվել մասնագիտական աշխատանքին և ձեռք բերված գիտելիքների և հմտությունների կիրառման ավելի լայն հնարավորություններ ունենալ»,- եզրափակել է ԿԳՄՍ նախարարը:
Համաշխարհային կրթական համաժողովին այս տարի մասնակցում են աշխարհի 114 երկրների շուրջ 120 ոլորտային նախարարներ: Լոնդոնում անցկացվող համաժողովին մասնակցում է նաև ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն կատարած այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է նաև Լոնդոնի համալսարանական քոլեջի ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը քննարկվել են «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում հնարավոր համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես՝ Լոնդոնի համալսարանական քոլեջի ներկայացուցիչների՝ Կրթական համալսարանի դիզայնի կոնցեպտի մշակման հետ կապված աշխատանքներում մասնակցություն ունենալու վերաբերյալ:
Այդ համատեքստում կայացել է շատ արդյունավետ քննարկում, և բրիտանական կողմը համատեղ աշխատելու պատրաստակամություն է հայտնել: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Լոնդոնի համալսարանական քոլեջի ներկայացուցիչներն առաջիկայում կժամանեն Հայաստան, որի ընթացքում էլ կստորագրվի համապատասխան հուշագիր. այն ներկայում վերջնականացման փուլում է:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև համագործակցության հիմնական ուղղությունների շուրջ, որոնք ներառում են Կրթական համալսարանի կոնցեպտի մշակման, ինչպես նաև խոշորացված համալսարանների կառավարիչների վերապատրաստման հարցերը:
Հանդիպմանը քննարկվել է նաև բուն իրականացման գործընթացը, քանի որ Լոնդոնի համալսարանական քոլեջն անցել է խոշորացման գործընթաց, որին միավորվել են տարբեր հաստատություններ և հենց Կրթական ինստիտուտը: Նշվել է, որ բրիտանական կողմը կկիսվի իր փորձառությամբ և պրակտիկ գիտելիքներով՝ ինչպես իրականացնել այդ գործընթացը:

Նմանատիպ նյութեր
1281 դիտում
21:06 06-10-2022
Վահրամ Դումանյանը «Շրջակա միջավայր Եվրոպայի համար» նախարարական համաժողովի շրջանակում հանդես է եկել զեկույցով
748 դիտում
11:29 08-05-2023
Ժաննա Անդրեասյանը Լոնդոնում մասնակցում է կրթության համաշխարհային համաժողովին. նա հանդես կգա ելույթով
Այս բաժնից
769 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
613 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
721 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված