211652_close_icon
views-count868 դիտում article-date 12:28 08-05-2023

Գիշերը Կիևի վրա անօդաչուի միջոցով հարձակման հետևանքով առնվազն 5 մարդ է վիրավորվել

Առնվազն 5 մարդ է վիրավորվել այս գիշեր Ուկրաինայի մայրաքաղաքի վրա անօդաչու թռչող սարքի միջոցով հարձակման հետևանքով, հայտնում են տեղական իշխանությունները:

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի փոխանցմամբ՝ անօդաչուի բեկորներն ընկել են երկհարկանի շենքի վրա։

Գիշերը հարվածներ են հասցվել նաև Օդեսայի շրջանին։ X-22 հրթիռները խոցել են սննդի ձեռնարկություններից մեկի պահեստը և Սև ծովի ափին գտնվող հանգստի գոտին, տուժածներ չկան, հայտնում է «Հարավ» միացյալ հրամանատարությունը։

Նմանատիպ նյութեր