943 դիտում
20:00 08-05-2023
Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը նույնպես միացել են «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» ստորագրահավաքին
Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը մայիսի 8-ին Ստեփանակերտում միացել են «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» երիտասարդական շարժման նախաձեռնած պահանջագրի ստորագրահավաքին: Տեղեկանում ենք Նախաձեռնող խմբի տարածած հաղորդագրությունից․
Հիշեցնենք, ապրիլի 30-ին ստորագրահավաքին էր միացել նաև Արցախի Հանրապետության գործող նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Արցախահայության անունից հրապարակված պահանջագիրը միջազգային հանրությանը կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել Արցախում Ադրբեջանի էթնիկ զտման ու ցեղասպանական քաղաքականությունը դադարեցնելու և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների, ինչպես նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021թ-ի դեկտեմբերի 7-ի, 2023թ-ի փետրվարի 22-ի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2020-2022թթ. որոշումների կատարումն ապահովելու ուղղությամբ»,- նշված է «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» երիտասարդական շարժման տարածած հաղորդագրությունում։

Նմանատիպ նյութեր
853 դիտում
17:59 09-05-2023
Արթուր Վանեցյանը միացավ «Ոչ Արցախի էթնիկ զտմանը» ստորագրահավաքին
934 դիտում
13:33 30-04-2023
Արայիկ Հարությունյանն այսօր Ստեփանակերտում միացել է «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման պահանջագրին
904 դիտում
15:39 04-05-2023
«Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժումը ստորագրահավաք է կազմակերպում նաև Երևանում
Այս բաժնից
937 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
961 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»