211652_close_icon
views-count796 դիտում article-date 12:40 09-05-2023

Վատիկանը հաստատել է Ուկրաինայում խաղաղության առաքելության առկայությունը

Սուրբ Աթոռի երկրորդ պաշտոնյան հաստատել է Ուկրաինայում պատերազմին վերջ դնելու նպատակով Վատիկանի խաղաղության «առաքելության» առկայությունը: Հաստատումը տեղի է ունեցել ընդամենը մի քանի օր անց այն բանից հետո, երբ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտնել էր մի գաղտնի գործողության մասին, որը, նրա խոսքով, խաղաղության վերաբերյալ է և արդեն ընթանում է:

Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինը զարմանք է հայտնել Ռուսաստանի և Ուկրաինայի պաշտոնյաների ասածի վերաբերյալ առ այն, որ ոչինչ չգիտեն Վատիկանի նախաձեռնության մասին:

Պարոլինն ասել է, որ այս մասին տեղեկացվել են Մոսկվան և Կիևը հաղորդում է Vatican News պորտալը։

«Որքանով ես գիտեմ, նրանք տեղյակ են այս մասին, բայց գիտեք, բյուրոկրատական խոչընդոտների պատճառով հաղորդագրությունները, որոնք պետք է հասցվեին, հնարավոր է, որ չեն հասցվել: Սա ընդամենը իմ մեկնաբանությունն է, բայց ես գիտեմ, որ երկու կողմերն էլ տեղեկացված են», - ասել է Պարոլինը: 

Հիշեցնենք, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել էր, որ ներկայում Ուկրաինայում խաղաղության առաքելություն է ընթանում։ 

«Այս պահին կա մի առաքելություն, որը հրապարակային չէ. երբ այն բացահայտվի լայն հասարակությանը, ես կխոսեմ դրա մասին»,- լրագրողներին ասել էր Հռոմի պապ Ֆրանցիսկոսը:

Նմանատիպ նյութեր