211652_close_icon
views-count901 դիտում article-date 17:22 09-05-2023

Եվրահանձնաժողովը շարունակում է անել ամեն ինչ՝ Պուտինի «պատերազմական մեքենան» և դրա ֆինանսավորումը քայքայելու համար. Ֆոն դեր Լեյեն

Եվրահանձնաժողովը շարունակում է անել ամեն ինչ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «պատերազմական մեքենան» և դրա ֆինանսավորումը քայքայելու համար։ Այս մասին  Twitter-ում գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, որը ժամանել է Կիև։

Նա հիշեցրել է, որ Եվրահանձնաժողովը պատրաստել և ԵՄ անդամ երկրներին է ներկայացրել Մոսկվայի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթը։

«Այժմ մեր միջազգային գործընկերների հետ կենտրոնանում ենք սահմանափակումների շրջանցման դեմ պայքարի վրա»,- ասվում է թվիթում։

Նրա խոսքով՝ պատժամիջոցների փաթեթի 11-րդ նախագծում ավելացվել են արտահանման համար արգելված ապրանքների նոր անվանումներ, պատժամիջոցների շրջանցման դեմ պայքարելու նոր գործիք է առաջարկվել։

«Մենք առաջարկում ենք արգելել Ռուսաստանի և 3-րդ երկրների «ստվերային» կառույցները, որոնք շրջանցում են մեր պատժամիջոցները»,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Նմանատիպ նյութեր