211652_close_icon
views-count793 դիտում article-date 17:55 11-06-2024

Եվրահանձնաժողովը հուլիսին Կիևին կտրամադրի ռուսական սառեցված ակտիվներից գոյացած 1,5 մլրդ եվրո. գումարի 90%-ը կուղղվի զենքի գնմանը. Ֆոն դեր Լեյեն

Եվրահանձնաժողովը հուլիսին Կիևին կտրամադրի 1,5 միլիարդ եվրո եկամուտ՝ ռուսական սառեցված ակտիվների վերաներդրումից, այդ գումարի 90%-ը կուղղվի զենքի գնմանը։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Բեռլինում Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովում։

«Արդեն հուլիսին ռուսական ակտիվների վերաներդրումից ստացված առաջին 1,5 միլիարդ եվրոյի եկամուտը հասանելի կլինի Ուկրաինային, որի 90%-ը կուղղվի զենքին», - ասել է նա:

Նախկինում Եվրահանձնաժողովը խոստացել էր հավաքել 2-3 միլիարդ եվրո՝ այդ եկամուտների օտարման շնորհիվ։
 

Նմանատիպ նյութեր