19972 դիտում
14:34 10-05-2023
Ողբերգական դեպք Երևանում․ հայրն իր որդու անվամբ հաշվառված «Սայգա» տիպի ողորկափող հրացանով ինքնասպան է եղել
Երեկ՝ մայիսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել Երևանի 1-03 շտապօգնության կենտրոնից, որ շտապօգնության բժիշկների 02 խումբը կանչով մեկնել է Լ․ Խաչիկյան փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են վիրավոր քաղաքացու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Մարգար Ներսիսյանի գլխավորությամբ։
Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շանգավիթի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի և ավագ քննիչ Անտանոսյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը ժամ 14։30-ի սահմաններում իրենց տանը 63-ամյա Սիմոն Մ․-ն «Սայգա» տիպի ողորկափող հրացանով կրակել է իր վրա։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հրացանը, որով հայրն ինքնապանություն է գործել, պատկանում է նրա 22 ամյա որդուն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։