211652_close_icon
views-count1057 դիտում article-date 20:19 10-05-2023

Մենք անարդյունավետ ենք համարում պաշտոնական Երևանի կողմից ՀԱՊԿ-ի հրապարակային քննադատությունը. Մարիա Զախարովա

Պաշտոնական Երևանի կողմից ՀԱՊԿ-ի հրապարակային քննադատությունը համարում ենք անարդյունավետ։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությունը ԵՄ և ՀԱՊԿ առաքելության վերաբերյալ։

«Անկեղծ ասած, տարակուսանք է առաջացնում Հայաստանի ղեկավարության ձգտումը՝ քննարկել կազմակերպության արդյունավետության հարցերը հենց նրա սահմաններից դուրս, երբ դրա համար ՀԱՊԿ-ում կան բոլոր անհրաժեշտ ձևաչափերը, փոխգործակցության հաստատված ուղիները, և ամենակարեւորը՝ այդ կազմակերպության մասնակիցները, որոնք ոչ միայն պատրաստ են լսել այդ ամենը, այլեւ պատրաստ են աշխատել այդ ուղղությամբ»,- նշել է Մ.Զախարովան։

Նրա խոսքով, Մոսկվան արձանագրել է մայիսի 4-ին Պրահայում հնչած գնահատականները, որոնք Հայաստանի ղեկավարությունը տվել է այս երկրում ԵՄ առաքելությանը։

Զախարովան հիշեցրել է Փաշինյանի հայտարարությունը, թե ԵՄ դիտորդներ հրավիրելու որոշումը հեշտ չէր, քանի որ այն անվտանգության երաշխիքներ չի տալիս և ի վիճակի է մարտահրավերներ ստեղծելու, նշել է Զախարովան՝ հավելելով. «Սրանից հարց է ծագում, միգուցե ԵՄ-ից և ՀԱՊԿ-ից   սպասումները  գերգնահատված են և հաշվի չեն առնվում առկա իրողությունները։ Այդուհանդերձ, հայ գործընկերներից ակնկալում ենք նախաձեռնողական քայլեր՝ վերսկսելու բովանդակային աշխատանքը Հայաստանի տարածքում ՀԱՊԿ առաքելության տեղակայման և մեր դաշնակցին օգնելու այլ համատեղ միջոցառումների ուղղությամբ։ Ռուսական կողմը պատրաստ է նման աշխատանքի, ինչին Երևանը քաջատեղյակ է»։

Նմանատիպ նյութեր