211652_close_icon
views-count1138 դիտում article-date 13:18 11-05-2023

Դատապարտում ենք Ադրբեջանի ԶՈւ կողմից բուժաշխատողների և շտապօգնության մեքենայի թիրախավորման հերթական դեպքը․ ՀՀ ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունը դատապարտում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից բուժաշխատողների և շտապօգնության մեքենայի թիրախավորումը․

«Այսօր առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:

Առողջապահության նախարարությունը դատապարտում է մասնագիտական պարտականությունները կատարելիս բուժաշխատողների և շտապօգնության մեքենայի թիրախավորման հերթական դեպքը:

Նման դրսևորումները դեմ են բոլոր միջազգային հումանիտար օրենքներին, անգամ պատերազմի օրենքներին, և պետք է խստագույնս դատապարտվեն»:

Նմանատիպ նյութեր