922 դիտում
16:07 11-05-2023
2022-ին պետությունն օտարել է 12 միավոր անշարժ գույք և 102 ավտոմեքենա. Գնել Սանոսյան
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Պետական գույքի կառավարման 2021-2023 թվականների ծրագրի կատարման 2022 թվականի տարեկան հաշվետվությունը:
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ հաշվետվությունն ընդգրկում է 2022 թվականի օրացուցային տարվա ընթացքում Ծրագրի շրջանակներում իրականացված գործարքներից ստացված դրամական մուտքերի, ինչպես նաև մասնավորեցված, օտարված, նվիրաբերված, վարձակալությամբ, անհատույց օգտագործման իրավունքով տրված օբյեկտների գնորդների, նվիրառուների, վարձակալների և օգտագործողների կողմից, ծրագրային ժամանակահատվածի ընթացքում ստանձնած ներդրումային պարտավորությունների կատարման մասին տեղեկությունները:
Նախարարի խոսքով, 2022թ-ին 3 առևտրային կազմակերպությունների պետական բաժնեմասերի մասնավորեցման արդյունքում օտարվել է 12 միավոր անշարժ գույք, 102 ավտոմեքենա։ Արդյունքում պետական բյուջե է մուտքագրվել 8.9 մլրդ դրամ։
«Նախորդ տարի ընդհանուր առմամբ օտարվել է 20.1 մլրդ դրամի գույք։ Բայց կան գույքեր, որոնք օտարվել են վճարման 5-ամյա գրաֆիկով, և այդ օտարումների արդյունքում գումարները մուտք կարվեն առաջիկա տարիների ընթացքում»,- պարզաբանեց Սանոսյանը` հավելելով, որ այդ պայմանի դիմաց ընկերությունները խոստացել են 83 մլրդ դրամից ավելի ներդրում կատարել ու հավելյալ աշխատատեղեր ստեղծել։
Նախարարը նաև հայտնեց, որ հաշվետու ժամանակահատվածում մասնավոր տարածքներում վարձակալության հիմունքներով տեղակայված պետական 16 հիմնարկների տրամադրվել են տարածքներ։ Գործընթացի արդյունքում շուրջ 60 տոկոսով կնվազի պետական բյուջեից վճարվող վարձակալության ընդհանուր գումարը։
Պետական գույքի վարձակալությունից ստացվող գումարներն էլ 2022-ին ավելացել են 67.7 տոկոսով։

Նմանատիպ նյութեր
817 դիտում
21:20 15-12-2022
2022-ի հոկտեմբերին օտարերկրյա քաղաքացիները գնել են 163 միավոր անշարժ գույք
10593 դիտում
10:48 21-04-2018
ԱԺ պատգամավորը 16 միլիոն դրամի անշարժ գույք է գնել, 40 միլիոն դրամով՝ ավտոմեքենա. «Փաստ»
5442 դիտում
10:29 27-06-2015
Պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի որդին նախորդ տարի 14 միավոր անշարժ գույք է ձեռք բերել. ՀԺ
Այս բաժնից
730 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
751 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»