211652_close_icon
views-count73705 դիտում article-date 15:23 11-05-2023

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ բախվել են Volkswagen Vento-ն ու «Հոլանդական վարդեր» ընկերության բեռնատարը․ վերջինը կողաշրջվել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մայիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում Եղվարդ - Նոր Հաճն ավտոճանապարհին բախվել են Volkswagen Vento և բեռնատար Ford Transit մակնիշի ավտոմեքնաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով բեռնատարը կողաշրջվել է։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի ավագ տեսուչ Կառլեն Բաղյանի, պարեկ Նարեկ Ավետիսյանի և կրտսեր Գարեգին Հակոբյանի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով՝ Պարեկային ծառայության Կոտայքի գումարտակում նյութեր են նախապատրաստվում։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ բեռնատարը պատկանում է «Հոլանդական վարդեր» ընկերությանը։ Եվ վթարն էլ տեղի է ունեցել նշված ընկերության ջերմոցային տնտեսության մոտ։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 104+
104+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր