27278 դիտում
19:02 11-05-2023
Արտակարգ դեպք Երևանում. թիվ 9 երթուղու տրոլեյբուսը բախվել է երկաթե սյանը և հրդեհվել. կան տուժածներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 18:00-ի սահմաններում Ռուբինյան 20 հասցեի դիմաց, թիվ 9 երթուղին սպասարկող տրոլեյբուսը, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է երկաթե սյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով տրոլեյբուսում հրդեհ է բռնկվել:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են տրոլեյբուսի վարորդն ու քաղաքացիները: Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մի քանի տուժած քաղաքացիներ կան, որոնց օգնություն են ցուցաբերել քաղաքացիներն ու շտապօգնության բժիշկները:
Այս տեղեկությունը պարեկային ծառայությունը պարզում է, ինչպես նաև տրոլեյբուսի վարորդի ինքնությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+