211652_close_icon
views-count1144 դիտում article-date 23:38 13-05-2023

Վահե Ղազարյանը Տավուշում ներկայացրել է Պարեկային ծառայության կազմավորման գործընթացը

Հայաստանի ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը Տավուշի մարզպետարանում հանդիպել է մարզի կրթական հաստատությունների սաների հետ։

 ՀՀ ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ներկայացրել է Պարեկային ծառայության կազմավորման և մարզերում ծառայության ընդլայնման գործընթացը, նշել ստորաբաժանումներում կին ծառայողների առանձնահատուկ կարևորության մասին։

Պարեկային ծառայողները ներկաների հետ կիսվել են իրենց ծառայության մասին, ներկայացրել ընդունելության կարգի, փուլային ստուգումների, ինչպես նաև ուսումնառության գործընթացի վերաբերյալ մանրամասներ։

Հանդիպմանը ներկա էին նաև Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության և պարեկային ծառայության ղեկավարներ։

Հանդիպման ավարտին ներկաները հնարավորություն են ունեցել ծանոթանալ պարեկային ծառայությունում օգտագործող տեխնիկային և սպառազինությանը։

Նմանատիպ նյութեր