211652_close_icon
views-count1723 դիտում article-date 20:54 14-05-2023

Հայաստանը և Ադրբեջանը հաստատել են փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը․ Շառլ Միշել

Բրյուսելում ավարտվել է Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը, որը տևել է մոտ 4 ժամ։ Սպասվում է Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունը։

Եվրախորհրդի նախագահը երեկ առանձին հանդիպում էր ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ այսօր՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Բանակցությունների թեման Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումն ու խաղաղության պայմանագրի կնքումն է։ 
Հանդիպումը կայացել է Եվրոպական Միության կենտրոնակայանում։

«Հայաստանը և Ադրբեջանը հաստատել են փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա և հարգել Հայաստանի 29.8 հազար քառ. կմ և Ադրբեջանի 86.6 հազար քառ. կմ տարածքները»,- բանակցություններից հետո հայտարարել է Շառլ Միշելը։

Նմանատիպ նյութեր