211652_close_icon
views-count1039 դիտում article-date 22:46 14-05-2023

Նիկոլ Փաշինյանն ավելի է արձակել Ալիևի ձեռքերը` Արցախում կամայականություններ անելու համար. Արտակ Զաքարյան

Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից հետո ԵԽ նախագահ Շառլ Միշելի արած հայտարարությանը, ասաց, որ այս հայտարարությունն արդեն խոսում է այն մասին, որ ՀՀ գործող կառավարիչն ամբողջովին Ադրբեջանի ենթակայության տակ է ճանաչել Արցախը` իր բոլոր հետագա հետևանքներով հանդերձ։

Արտակ Զաքարյանի բնութագրմամբ, այսպիսով, Նիկոլ Փաշինյանն ավելի է արձակել Ալիևի ձեռքերը` Արցախում կամայականություններ անելու համար. «Սա հայ ժողովրդի հավաքական նպատակների դեմ դավադրության ցցուն փաստերից մեկն է»:

Ինչ վերաբերում է Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչմանը, ապա Ադրբեջանը պետք է նաև ամբողջովին դուրս բերի իր զորքերը օկուպացված հայկական տարածքներից. «Այս մասին ոչինչ չկա ասված: Բրյուսելյան, այսպես կոչված, բանակցությունները Արցախյան հարցը վերջնականապես թաղելու հերթական քայլն է, որն արվել է հայաստանյան կողմի դավաճանության բարձրագույն դրսևորմամբ»,- կարծում է Արտակ Զաքարյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր