928 դիտում
13:25 15-05-2023
Ուկրաինական զորքերն ակտիվացել են շփման գծի ամբողջ երկայնքով
Ուկրաինական զորքերն ակտիվացել են շփման գծի ամբողջ երկայնքով, «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում ասել է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարի պաշտոնակատար Դենիս Պուշիլինը, գրում են ռուսական լրատվամիջոցները։
«Սա դեռ այն հակահարձակումը չէ, որի մասին շատ է խոսվում, բայց մենք տեսնում ենք, որ հակառակորդը փորձում է հետախուզել մեր դիրքերը՝ որոշ հատվածներում ուժով հետախուզություն իրականացնելով»,- ասել է շրջանի ղեկավարը։
Նա ընդգծել է, որ ԴԺՀ-ի իշխանությունները պատրաստ էին դեպքերի նման զարգացմանը, իրավիճակն ավելի է բարդացել որոշ հատվածներում, բայց ընդհանուր առմամբ այն վերահսկելի է։
Խոսելով Բախմուտում տիրող իրավիճակի մասին՝ Պուշիլինն ասել է, որ այնտեղ «բարելավումներ կան»։ «Վագներ» խմբավորման ստորաբաժանումները առաջ են շարժվում և քաղաքի ազատագրումը հասցնում են իր տրամաբանական ավարտին», - եզրափակել է ԴԺՀ ղեկավարի պաշտոնակատարը։
Ուկրաինական բանակի մոտալուտ հակահարձակման մասին բազմիցս հայտարարվել է ինչպես Կիևում, այնպես էլ Արևմուտքում։ Հարվածային ուղղություններից մեկը նշվում է Զապորոժիեի շրջանը՝ նպատակ ունենալով հասնել Ազովի ծովի ափ՝ դեպի Ղրիմ ցամաքային միջանցքը կտրելու համար։

Նմանատիպ նյութեր
762 դիտում
14:53 14-11-2020
ԼՂ-ում հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ամբողջ երկայնքով․ ՌԴ ՊՆ
2504 դիտում
16:59 20-01-2021
ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով կայուն օպերատիվ իրավիճակը պահպանվել է․ ՊՆ
3277 դիտում
17:05 30-01-2021
ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով կայուն օպերատիվ իրավիճակը չի փոփոխվել. ՊՆ
Այս բաժնից
919 դիտում
17:40 06-01-2025
Նարենդրա Մոդին մտադիր է փետրվարին այցելել Փարիզ
907 դիտում
16:28 06-01-2025
Վերին Լարսը բացվել է թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար
994 դիտում
16:02 06-01-2025
Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի գործերով դատավարությունը կսկսվի հունվարի 17-ին