211652_close_icon
views-count53866 դիտում article-date 18:55 16-05-2023

Առեղծվածային դեպք Արմավիրի մարզում. մարզի ոստիկանապետի կարգադրությամբ պարզվում է՝ ի՞նչ հանգամանքներում է դիմապակին վնասված ու կողային ապակին փշրված Opel-ը հայտնվել ճանապարհին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 16-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ժամը 06:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի 22.5 կմ հատվածում՝ Էջմիածնի վարչական տարածքում, հանդիպակաց Opel մակնիշի ավտոմեքենա է կայանված, որի դիմապակին վնասված է, իսկ վարորդի կողային ապակին՝ փշրված:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Դավիթ Բարոյանի և Հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մաթոս Մանասյանի գլխավորությամբ:

Մարզի ոստիկանապետ Ա. Բդոյանի հանձնարարականով՝ ոստիկանությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը, ինչպես նաև որտե՞ղ և ի՞նչ հանգամանքներում է վնասվել ավտոմեքենան և արդյո՞ք տուժած կամ տուժածներ կան:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր