211652_close_icon
views-count4384 դիտում article-date 22:44 16-05-2023

Ի՞նչ է խոստացել սահմանամերձ Խնածախ գյուղի 102-ամյա Աղունիկ տատը բանակում ծառայող թոռանը (ֆոտոշարք, տեսանյութ)․ aravot.am

Aravot.am-ը գրում է․ Խնածախում բնակվող 102 տարեկան Աղունիկ Ղազարյանը վաղ առավոտից հյուրերի էր սպասում։ Այդ օրը առավոտյան, նույնիսկ այգի չիջավ՝ թարմանալու ու մի քիչ էլ գործ անելու։ Հյուրերին դիմավորելով՝ ասում է՝ ինքն էլ քաղաք էր ուզում գնալ՝ գործ ուներ։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին, Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցին եւ մյուս հյուրերին Աղունիկ տատը ներս է հրավիրում, հարսին հորդորում՝ սուրճ դնել։ Պատմում է՝ բուժքույր է աշխատել, շատերին է օգնել։ Հիմա տնից համարյա դուրս չի գալիս։ «Նախկինի պես էլ ոչ մի բան չեմ կարում անեմ, հոգնում եմ»,-հյուրերին բողոքում է Աղունիկ տատը։

Մարզպետն է հետաքրքրվում նրա առողջությամբ։ Գրպանից դեղերն է հանում։ «Սրանցով եմ ապրում, մի քիչ էլ տեսողությունս լավ չի»,-ասում է տատը։

Դավիթ Ղուլունցը հարցնում է՝ ակնո՞ց չի դնում։ «Առաջ դնում էի, հիմա՝ չէ, երկու անգամ աչքերս վիրահատել են»,-ասում է Աղունիկ տատը։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր