211652_close_icon
views-count5164 դիտում article-date 17:58 20-04-2014

Աստղիկ տատը Կարմիր գյուղի ամենատարեցն է. այսօր լրացավ նրա 101 ամյակը

Աստղիկ տատը Գեղարքունիքի մարզի Կարմիր գյուղի ամենատարեցն է` 101 տարեկան: Այսօր՝ ապրիլի 20-ին լրացավ նրա ծննդյան 101-ամյակը: Աստղիկ Սուչյանը ծնվել է 1913 թվականին Գեղարքունիքի մարզի Արծվաքար գյուղում, նա դպրոց է հաճախել մինչև 5-րդ դասարան, և ծնողները նրան շուտ ամուսնացրել են: 1-ին անգամ նա ամուսնացել է 15 տարեկանում, իսկ առաջնեկին ծննդաբերել է 16 տարեկան հասակում, 2-րդ անգամ ամուսնացել է 38-տարեկան հասակում: Այսօր նրա գերդաստանը` որդիները, թոռներն ու ծոռները, 50-ից ավելի են: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Աստղիկ տատը աշխատել է գյուղի կոլխոզում, որպես բանվորուհի չնայած, որ այդ մասին ոչ մի թուղթ չկա, աշխատանքային ստաժն էլ չի պահպանվել, թղթերն այրվել են, ու հիմա 101 ամյա կինը ստանում է ընդամենը 23 000 դրամ ծերության թոշակ: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր