3574 դիտում
15:33 22-08-2017
ԱՄՆ-ն սառեցրել է չինական 5 ընկերությունների բանկային հաշիվները. պատճառը Հյս. Կորեայի հետ առևտրային կապն է
ԱՄՆ-ի գլխավոր դատախազությունը սահմանափակող միջոցառումներ է նախապատրաստել մի շարք չինական ընկերությունների դեմ, ինչը պայմանավորված է Հյուսիսային Կորեայի հետ արգելված առևտրային կապերը շրջանցելու փաստով, գրում է The Wall Street Journal-ը։
Թերթը՝ հղումով իր աղբյուրներին, գրում է, որ խոսքը գնում է 5 ընկերությունների մասին, ներառյալ հայտնի Dandong Zhicheng-ի։ Ամերիկյան իշխանությունները մեղադրում են վերոնշյալ 5 ընկերություններին Հյս. Կորեայի հետ դոլարով ածուխ գնելու մեջ։
Այս տարվա մայիսին ԱՄՆ-ի գլխավոր դատախազությունը հրահանգ է ստացել՝ ժամանակավորապես կալանել այդ ընկերությունների ակտիվները։
Նշվում է նաև, որ մի շարք ամերիկյան բանկեր, որոնց միջոցով չինական ընկերությունները փոխանցումներ են կատարել, հաշվետվություն են ներկայացրել դատախազություն։ Թերթը հավելում է, որ դա թույլ կտա ԱՄն-ի իշխանություններին ավելացնել ճնշումը Չինաստանի վրա։
Նմանատիպ նյութեր
2163 դիտում
13:20 06-03-2015
ԱՄՆ-ում սառեցրել են Պուտինի ընկերների բանկային հաշիվները
1482 դիտում
12:11 06-03-2014
ԵՄ֊ը սառեցրել է Ուկրաինայի 18 քաղաքացիների բանկային հաշիվները, այդ թվում՝ Յանուկովիչի և նրա որդիների
3151 դիտում
12:59 15-03-2018
ԱՄՆ-ն արգելափակել է Հյս. Կորեայի հարցով ռուս-չինական համատեղ նախագիծը
Այս բաժնից
871 դիտում
20:36 19-12-2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Եմենի նավահանգստին և էներգետիկ ենթակառուցվածքներին
727 դիտում
19:42 19-12-2024
Հանդիպել են Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները
754 դիտում
19:21 19-12-2024
Մեծ Բրիտանիան Վրաստանի 5 պաշտոնյայի է ներառել պատժամիջոցների ցուցակում