211652_close_icon
views-count15993 դիտում article-date 00:00 18-05-2023

ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը այցելել է Տավուշի մարզ․ Պարեկային ծառայությունը կանանցով համալրելու միջոցառումները շարունակվում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Պարեկային ծառայությունը 18-35 տարեկան աղջիկներով ու կանանցով համալրելու մրցույթի պահանջներին ու կանոններին ծանոթացնելու նպատակով Նոյեմբերյանի տարածաշրջանի դպրոցներ են այցելում  ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի 2-րդ վաշտի գումարտակի պարեկները,  Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետի տեղակալ Մհեր Բուդաղյանը, Անչափահասների և ընտանեկան բռնության կանխարգելման բաժնի տեսուչներ Արմինե Ալավերդյանը և Արթուր Անանյանը:

Նրանք աշակերտներին են  ներկայացնում պարեկային ծառայությունում աշխատանքի անցնելու վերաբերյալ տեղեկատվություն` ընդունելության կարգը, փուլային ստուգումները,  ուսումնառության գործընթացի իրականացման կարգը, ինչպես նաև պարեկների և պարեկային ծառայության ավտոմեքենաների սարքավորումները։

Հենց այս միջոցառումների շրջանակներում էլ, օրերս ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը Տավուշի մարզպետարանում հանդիպեց մարզի 12-րդ դասարանի աշակերտուհիների հետ։ Հանդիպման նպատակը պարեկային ծառայությունը կանանցով համալրելն ու ծառայության գրավչությունը բարձրացնելն էր։

Հանդիպմանը ներկա էին նաեւ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Մկրտչյանը եւ այլ բարձրաստիճան անձինք։

Քննարկվեց նաև հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման գործում ոստիկանի դերը։ 

Լուսանկարները` Եղիշե Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 120+
120+

Նմանատիպ նյութեր