211652_close_icon
views-count718 դիտում article-date 13:13 18-05-2023

ՊԵԿ-ի հսկողական աշխատանքների արդյունքներով ապրիլին 50 հարկ վճարողի առաջադրվել է 24․2 մլն դրամի տուգանք

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է 2023 թ. ապրիլ ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը:

2023 թվականի ապրիլ ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 50 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում:

Հսկողական միջոցառումների արդյունքում հարկ վճարողներին ընդհանուր առաջադրվել է 24․2 մլն դրամի չափով տուգանք:

Նմանատիպ նյութեր