211652_close_icon
views-count1699 դիտում article-date 23:45 18-05-2023

Հայ մարզիկների թիվն ավելացել է Եվրոպական խաղերում

Լեհաստանի Կրակով քաղաքում հունիսի 21-ից հուլիսի 2-ը կայանալիք Եվրոպական խաղերում Հայաստանի ներկայացուցիչների թիվն ավելացել է, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Եվրոպական խաղերին հայտավորվել են նաև Գրիգոր Պապոյանը, Բորիս Դադայանը, Ալիկ Նավասարդյանը, Գրիգոր Մնացականյանը և Էմմա Պողոսովան (սուսերամարտ), Վլադիմիր Հարությունյանը, Արման Ենոքյանը, Մարատ Գրիգորյանը և Ալիսա Զաքարյանը (ջրացատկ), Գոռ Սարգսյանը (67 կգ), Արմեն Գրիգորյանը (71 կգ) և Լուսի Տեր-Դավթյանը (63,5 կգ) (մուայ թայ):

Ավելի վաղ Եվրոպական խաղերին մասնակցելու իրավունք էին ստացել Էլիմիրա Կարապետյանը (հրաձգություն), Անիտա Մակյանը (կարատե, 68 կգ), Քրիստինե Մանգասարյանը և Ռաֆայել Վարդանյան – Գոռ Սարգսյան զույգը (թեքբոլ), Երջանիկ Ավետիսյանը (ստենդային հրաձգություն), Բենիկ Խլղաթյանը (ատրճանակ) և Սարգիս Սարգսյանը (թաեքվոնդո): Աթլետիկայի պայքարում Հայաստանը կունենա 20 մասնակից։

Նմանատիպ նյութեր