211652_close_icon
views-count2470 դիտում article-date 13:49 11-06-2015

Առաջին ալիքը կհեռարձակի հայ մարզիկների ելույթները Եվրոպական խաղերում

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն ուղիղ եթերով կհեռարձակի Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերի այն մարզաձևերը, որոնցում ելույթ են ունենալու հայ մարզիկները: Հանրայինը հայ մարզիկների կողքին է և հեռուստադիտողներին հնարավորություն կընձեռի՝ հետևելու նրանց մրցամարտերին ու սատարելու մեր հայրենակիցներին: Այս մասին հայտնում է Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժինը: Հայ մարզիկների ելույթները կարող եք դիտել հետևյալ օրերին և ժամերին. Հունիսի 14, ժամը 18.00 - ըմբշամարտ Հունիսի 16, ժամը 17:20 - բռնցքամարտ Հունիսի 17, ժամը 18:00 - ըմբշամարտ Հունիսի 18, ժամը 18:00 - ըմբշամարտ Հունիսի 19, ժամը 17:20 - բռնցքամարտ Հունիսի 22, ժամը 18:00 - սամբո Հունիսի 25, ժամը 18:00 - ձյուդո Հունիսի 26, ժամը 18:00 - ձյուդո Առաջին Եվրոպական խաղերը կանցկացվեն հունիսի 12-28-ը։ Հայաստանն այդ խաղերում կունենա 25 մարզիկ և ներկայացված կլինի 6 մարզաձևով՝ բռնցքամարտ, ըմբշամարտ, սամբո, ձյուդո, թաեքվոնդո, հրաձգություն:

Նմանատիպ նյութեր