1006 դիտում
12:25 20-05-2023
Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել հայաստանյան ընկերության նկատմամբ․ «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ առևտրի նախարարությունը հայաստանյան մեկ ընկերության ներառել է պատժամիջոցների ցանկում: Նախօրեին Միացյալ Նահագների պետքարտուղարությունն արձագանքել էր «Ամերիկյաի Ձայնի» հարցմանը, թե որքանով է Հայաստանը ներգրավված դեպի Ռուսաստան՝ արևմտյան արգելված ապրանքների վերաարտահանման գործում։
Մայիսի 19-ին, ԱՄՆ-ի առևտրի նախարարությունը հաղորդագրություն է տարածել ամերիկյան պատժամիջոցների ներքո գտնվող ընկերությունների ցանկի ընդլայնման մասին։ Արդյունքում՝ պատժամիջոցներ և սահմանափակումներ են սահմանվել ավելի քան յոթ տասնյակ կազմակերպությունների նկատմամբ, այդ թվում՝ Երևանում գրանցված Medisar ՍՊԸ-ի:
2010 թվականին ստեղծված Medisar ընկերությունն արդյունաբերական և լաբորատոր քիմիական նյութերի, սննդանյութերի և լաբորատոր սարքավորումների հայաստանյան խոշոր ներմուծողներից է: Այն հայտնվել է պատժամիջոցների ցանկում, քանի որ, ըստ ամերիկյան կողմի, ներգրավված է այնպիսի գործունեության մեջ, որն անհնարին է դարձնում ամերիկյան ապրանքների վերջնական օգտագործման ստուգումը, ինչպես պահանջում է ԱՄՆ օրենսդրությունը։
Հայաստանյան ընկերությունից զատ, նոր ցանկում են Tro.Ya ղրղզական ընկերությունը և ռուսաստանյան 69 կազմակերպություններ: Ըստ Վաշինգտոնի, այդ ընկերությունները գործում են ԱՄՆ ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության շահերին հակառակ:
Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել էր Հայաստանով Ռուսաստան արգելված ապրանքներ վերաարտահանելու վերաբերյալ «Ամերիկայի Ձայնի» հարցմանը։ Գրավոր պատասխանում ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը, ով ցանկացել է մնալ անանուն, նշել է, որ 2022 թվականի փետրվարին Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո, Միացյալ Նահանգները՝ դաշնակիցների և գործընկերների հետ տնտեսական պատժամիջոցմների մի ամբողջ շարք սահմանեց Ռուսաստանի նկատմամբ, որոնք աննախադեպ են Երկրորդ աշխարհամարտից ի վեր։
Ըստ պետքարտուղաոթւթյան՝ 2017 թվականին ընդունված «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքի հիման վրա սահմանված պատժամիջոցները, ինչպես նաև՝ արտահանման նկատմամբ վեահսկողությունը, մաքսատուրքերը և այլ միջոցառումները սահմանափակում են ժամանակակից արդյունավետ պատերազմ վարելու Կրեմլի հնարավորությունները և կրճատում նրա ֆինանսական կարողությունները:
«Շատ [երկրների], ներառյալ՝ Հարավային Կովկասի [պետությունների] կառավարություններ պարտավորվել են հետևել միջազգային պատժամիջոցներին և արտահանման նկատմամբ վերահսկողությանը։ Կշարունակենք աշխատել այդ կառավարությունների, մասնավոր ընկերությունների և ֆինանսական հաստատությունների հետ՝ պահպանելու սահմանափակումները, ինչպես որ հայտարարված է»,- հայտնել են ԱՄՆ պետքարտուղարությունից:

Նմանատիպ նյութեր
6973 դիտում
09:25 12-10-2019
Միացյալ Նահանգները պատրաստվում է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել․ «Ամերիկայի ձայն»
2308 դիտում
10:37 07-09-2021
Միացյալ Նահանգները դատապարտել է Կոլեսնիկովայի և Զնակի նկատմամբ դատավճիռները․ «Ամերիկայի ձայն»
1605 դիտում
10:29 08-09-2017
Միացյալ Նահանգները շարունակելու է ականազերծման աշխատանքներ կատարել Արցախում. «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
706 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը
802 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ
616 դիտում
12:42 22-12-2024
Թուրքիայի Մուղլա նահանգում շտապօգնության ուղղաթիռը բախվել է հիվանդանոցի շենքին. 4 մարդ է զոհվել