883 դիտում
15:45 20-05-2023
G7-ի երկրները Չինաստանին կոչ են անում ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար
«Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարների հայտարարության մեջ, որը հրապարակվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Հիրոսիմա ժամանման պես, որտեղ անցկացվում է գագաթաժողովը, Չինաստանին կոչ է արվում «անել ավելին»՝ Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմը դադարեցնելու համար, գրում է Politico թերթը։
Առաջնորդների հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է․
«Մենք կոչ ենք անում Չինաստանին ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, որպեսզի վերջինս դադարեցնի իր ռազմական ագրեսիան եւ անմիջապես, ամբողջությամբ եւ անվերապահորեն դուրս բերի իր զորքերը Ուկրաինայից։ Մենք կոչ ենք անում Չինաստանին աջակցել համապարփակ, արդար եւ կայուն խաղաղությանը, որը հիմնված է տարածքային ամբողջականության եւ ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքների եւ նպատակների վրա, այդ թվում՝ Ուկրաինայի հետ ուղիղ երկխոսության միջոցով։
Չափազանց կարեւոր է, որ ԱՄՆ-ն եւ Եվրոպան՝ «Մեծ յոթնյակի» երկու հիմնական բաղադրիչները, համաձայնության են եկել Չինաստանի հարցում։ Մենք պատրաստ ենք կառուցողական եւ կայուն հարաբերություններ կառուցել Չինաստանի հետ։
Մենք վերահաստատում ենք խաղաղության եւ կայունության կարեւորությունը Թայվանի նեղուցով՝ միջազգային հանրության անվտանգության եւ բարգավաճման համար։
Մենք Չինաստանին կոչ ենք անում չվարել միջամտության գործողություններ, որոնք ուղղված են մեր համայնքների անվտանգության եւ պաշտպանության, մեր ժողովրդավարական ինստիտուտների ամբողջականության եւ մեր տնտեսական բարգավաճման խաթարմանը։
Մեր քաղաքական մոտեցումներն ուղղված չեն Չինաստանին վնասելուն, եւ մենք չենք ձգտում խանգարել Չինաստանի տնտեսական առաջընթացին եւ զարգացմանը։ Զարգացող Չինաստանը, որը խաղում է միջազգային կանոններով, գլոբալ հետաքրքրություն է ներկայացնում»։

Նմանատիպ նյութեր
869 դիտում
18:33 21-01-2023
Նիդերլանդների խորհրդարանը կոչ է անում ճնշում գործադրել Ադրբեջանի վրա Լաչինի միջանքի ապաշրջափակման համար
1310 դիտում
09:21 01-08-2022
Նոր Զելանդիայի վարչապետը Չինաստանին կոչ է արել դատապարտել Ռուսաստանին և օգնել լուծել Ուկրաինայում հակամարտությունը
2032 դիտում
13:34 10-02-2021
ԱՄՆ-ի կոնգրեսականները Բայդենին կոչ են անում ճնշում գործադրել Թուրքիայի վրա
Այս բաժնից
910 դիտում
21:53 18-12-2024
ԱՄՆ-ն մտադիր է պահպանել Չինաստանի հետ կապի բաց ուղիները
934 դիտում
20:59 18-12-2024
Մուրմանսկի մարզում մարդատար գնացքը բախվել է բեռնատարին. կան տուժածներ
883 դիտում
19:17 18-12-2024
12 տարվա դադարից հետո նախատեսվում է վերաբացել Մերսին-Հալեպ երկաթգիծը