211652_close_icon
views-count43145 դիտում article-date 22:18 20-05-2023

«Հաղթանակ» թաղամասում բացված հերոսների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթող ամեն օր այցելող մեծ թվով քաղաքացիները ծաղիկներ են խոնարհում ու ասում. «Ձեզ բացակա չենք դնի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի օր է՝ Երևանի «Հաղթանակ» թաղամասի պատերազմում անմահացած հերոսների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթող այցելուների թիվը չի դադարում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայիսի 16-ին, արցախյան բոլոր պատերազմներին ակտիվ մասնակցություն ունեցած, լեգենդար հերոսներ տված Հաղթանակում բացվեց խաչքար-հուշակողթողը, որին ներկա էին արցախյան բոլոր պատերազմներում նահատակված, լեգենդ դարձած հերոսների հարազատներ, հերոսածին մայրեր, զինակից ընկերներ, կարելի է ասել՝ ամբողջ թաղամասի բնակչությունը, հյուրեր Երևանի տարբեր վարչական շրջաններից, մարզերից և սփյուռքից:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԺ պատգամավորներ Լիլիթ Կիրակոսյանը, Էդգար Հակոբյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը, քաղաքապետի խորհրդական, նույն թաղամասի բնակիչ Սաշա Կատվալյանը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արման Բարխուդարյանը:

Խաչքարի վրայից սպիտակ սավանը իջեցրեցին հերոսների երեխաները, ապա Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Երրորդություն եկեղեցու խորհրդակատար Տեր Արարատ քահանա Օրդոյանի ձեռամբ օծվեց այն:

Միջոցառման ժամանակ իրենց ասմունքով, երգ ու պարով հանդես եկան «Հաղթանակ» թաղամասի ուսումնական հաստատության և մանկապարտեզի սաները, հուզիչ էր հաղթանակցի սիրված ու ճանաչված երգիչ Համլետ Գևորգյանի կատարումը:

Միջոցառման ավարտին ներկաները ծաղիկներ խոնարհեցին և մեկնեցին «Հաղթանակ» թաղամասի զինվորական պանթեոն և այնտեղ նույնպես ծաղիկներ խոնարհեցին ու կատարեցին խնկարկում:

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1056+
1056+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր