211652_close_icon
views-count1249 դիտում article-date 09:29 22-05-2023

Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել

Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել։ Այս մասին են վկայում ծանուցման պաշտոնական ռեսուրսի տվյալները։ Գրում են ռուսական լրատվամիջոցները։

Լույս երկուշաբթի առավոտյան օդային տագնապ էր հայտարարվել Կիևում, ինչպես նաև Ուկրաինայի մի շարք մարզերում և Զապորոժյեի ու Խերսոնի շրջանների՝ Կիևի ենթակայության տակ գտնվող հատվածներում։ Ավելի ուշ՝ տեղական ժամանակով ժամը 3։46-ի սահմաններում օդային տագնապ է հայտարարվել նաև Ուկրաինայի մյուս բոլոր շրջաններում։

Ուկրաինական լրատվամիջոցները հայտնել են Դնեպրոպետրովսկի, Զապորոժիեի և Խարկովի մարզերում մի շարք պայթյունների մասին:

Նմանատիպ նյութեր