Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել․ Դնեպրում պայթյուններ են որոտացել
Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության առցանց քարտեզներին։
Առցանց քարտեզների տվյալներով՝ օդային տագնապի ազդանշանը հնչել է Մոսկվայի ժամանակով ժամը 06։46-ից 07։26-ն ընկած ժամանակահատվածում (Երևանի ժամանակով՝ 07։46-08։26)։
Բացի այդ, ուկրաինական «Общественное» հեռուստաալիքն իր թելեգրամյան ալիքում հայտնել է, որ Դնեպրում պայթյուններ են որոտացել։
Ռուսաստանի զինված ուժերի ուկրաինական ենթակառուցվածքի վրա հարձակումները սկսվել են 2022 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունից երկու օր անց, որի հետևում, ըստ Ռուսաստանի իշխանությունների, կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները։ Հարվածները հասցվում են ամբողջ երկրի էներգետիկայի, պաշտպանական արդյունաբերության, ռազմական հրամանատարության և կապի օբյեկտներին։